Հայաստանում առկա են հազարավոր թափուր աշխատատեղեր. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանում այսօր առկա են հազարավոր թափուր աշխատատեղեր:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ շինարարության ոլորտում կա խնդիր:
«Հիմա բիզնեսից ստացվող ամենահաճախ ահազանգն աշխատուժի խնդիրն է, ընդ որում, բոլոր ոլորտներում՝ սկսած շինարարության ոլորտից, ավարտած բարձր տեխնոլոգիաների ոլորտով, ամենուր մենք աշխատատեղերի խնդիր ունենք», – ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս հարցը պետք է իրենց աչքի առաջ ունենան ու զբաղվեն դրանց լուծմամբ: