Սեյրան Սարոյանը վաճառել է իրեն պատկանող հիվանդանոցը

Հրապարակ թերթը գրում է․ «Գեներալ Սեյրան Սարոյանը մոտ երեք ամիս առաջ վաճառել է իրեն պատկանող թիվ 2 հիվանդանոցը: Տեղեկություններ կան, որ նա մտադիր է բոլոր բիզնեսները փակել ու հեռանալ Հայաստանից։ Գնորդն «Անի» կաթնամթերքի արտադրության սեփականատերն է։

Տեւական ժամանակ է՝ հիվանդանոցի բուժանձնակազմն անհանգստություն ուներ, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց, շարունակվելո՞ւ է արդյոք ԲԿ-ի գործունեությունը, թե՞ այլ նպատակով են օգտագործելու շենքը։

Սակայն վերջերս տեղեկացրել են, որ հիվանդանոցը կշարունակի գործել»։