Ինքնաթիռ է կործանվել. զոհերի թվում կան նաև…….

Հարավային Սուդանում Ան-26 բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու ռուսաստանցի։ Վառելիք տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել մայրաքաղաք Ջուբայի միջազգային օդանավակայանում թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնել է Tamazuj ռադիոկայանը։

Կործանված Ան-26-ում եղել են նաև երեք տեղացիներ, որոնց նույնպես չի հաջողվել ողջ մնալ։

Ըստ Star Tribune-ի՝ ինքնաթիռը պատկանել է տեղական Optimum Aviation բեռնափոխադրող ավիաընկերությանը: Այն պետք է թռիչք կատարեր Ջուբայից Մաբան։

Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։ Ավիավթարի հանգամանքների վերաբերյալ հետաքննություն է ընթանում։

 

Հղումը՝Auroranews.am