ԱԹՍ-ի պայթյունը մարդկանց վախեցրել է. Իրավիճակը Տիգրանաշենում այս պահին

գլխավոր լուրեր
աթս-ի պայթյունը մարդկանց վախեցրել է. իրավիճակը տիգրանաշենում այս պահին
24.07.2021

գիշերն անհանգիստ է եղել արարատի պարույր սևակ համայնքում: այս մասին armdaily.am-ին տեղեկացրեց համայնքի բնակիչներից մեկն, ով չցանկացավ հանրայնացնել իր անունը:

նա նշեց, որ գիշերը, երբ հայկական հօպ ուժերը թշնամու աթս են ոչնչացրել, պայթյունի ձայնը անհանգստություն է առաջացրել գյուղում: այս պահին իրավիճակը հանգիստ է, գյուղում խուճապային տրամադրություններ չկան, բայց խոսակցություններ են պտտվում, որ սա կարող է ադրբեջանբցիների կողմից տիգրանաշենը վերցնելու փորձերի նախանշանները լինեն:

մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ գյուղում, չնայած քննարկում են տիգրանաշենը ադրբեջանցիներին հանձնելու մասին խոսակցությունները, սակայն գյուղացիները չեն պատրաստվում լքել իրենց բնակավայրը՝ նույնիսկ պատերազմ սկսելու դեպքում: բնակավայրի ուղությամբ տղակայված դիրքերում հանգիստ է, ադրբեջանցիների կողմից վտանգավոր որևէ շարժ չեն նկատում