Ադրբեջանում ոստիկանական բաժանմունքում բռնության ու ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի մասնակիցներին

Factor.am-ը գրում է.

Ադրբեջանում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցները հերթական անգամ բողոքի ակցիա են անցկացրել, որն ավարտվել է ոստիկանական բաժանմունքում նրանց ծեծով։

Մասնավորապես, Meydan TV-ի

հաղորդմամբ, հոկտեմբերի 26-ին պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում Զիա Բունիաթովի անվան պողոտայում և նույնիսկ փորձել փակել այն։ Ոստիկանները, սակայն, կանխել են։ Բողոքի պատճառը պողոտայի մոտ գտնվող փոքր շուկայի քանդումն ու մարդկանց վտարումն է։