Կրակոցներ Քարվաճառում. ադրբեջանցի զինծառայող է մահացու վիրավորվել

Հուլիսի 23-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Քելբաջարի շրջանի հայ-ադրբեջանական պետական սահմանին, որի հետեւանքով ադրբեջանական կողմն ունի զոհ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ մահացու հրազենային վիրավորում է ստացել ադրբեջանական բանակի զինծառայող, ենթասպա Յագուբլու Ֆարման Թելման օղլուն:

Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ադրբեջանցիներըպարբերաբար սադրանքների են դիմում սահմանի երկայնքով։

ՀՀ ՊՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ շուտով նաև հասանելի կլինի ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը։

Աղբյուր` Փաստինֆո