Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է այգում․ մահացածը Հայաստանի լավագույն․․․․

Այսօր, հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Կարեն Մարտիրոսյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել խնձորի այգու բետոնե փշալարերին, հայտվել այգում, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ․ Մարտիրոսյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Երևանի բնակիչներ՝ 73-ամյա Բագրատ Դավթյանն ու 62-ամյա Սամվել Ղահրամանյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի բժշկական կենտրոնի բժիկնների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև դարձի բերել, և մահացածի մարմինը մոտեցրել օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային։