ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. «Հորքուր ջան, կտեսնես, ես այնպես կծառայեմ, որ դու ինձնով էլ կհպարտանաս այնպես, ինչպես հպարտանում ես Պապայով»․ անմահացած կապիտանի որդու տարեդարձն է

Անմահացած կապիտան Արտուշ Արզումանյանը երկու զավակների հայր էր։ Նրա տղաներից ավագը՝ Արան, արյս օրերին համալրել է հայոց բանակի զինվորների շարքերը։ Այսօր լրանում է Արայի քսան տարին։ Հոր մահվանից հետո Արան և նրա կրտսեր եղբայրը ընտանիքի միակ մխիթարանքն ու հպարտությունն է։

Արան որդեգրել է հայրենասեր հայրիկի սկզբունքները․ նա նույնպես անձնվեր կերպով իրեն նվիրել է հայրենի պաշտպանության կարևոր գործին։

Նրա հորաքույրերն իրենց հարթակում շնորհավորել են եղբոր սիրելի զավակին՝ նշելով, որ նա իր հոր նման տարեդարձը նշում է հայրենիքի պաշտպանության գործի մեջ՝ տնից հեռու։

Արայի հորաքույրերի՝ Ալլա և Նանե Արզումանյանների հրապարակումներց հասկանալի է դառնում, որ Արան իրենց բոլորի պարծանքն ու ապավենն է։ Նրանք հպարտանում են, որ իրենց եղբոր տղան արժանի է հորն իր նվիրումով, լրջությամբ, սիրով ու բարձր գիտակցությամբ։

Արան հորաքույրերից մեկին ասել է․ «Հորքուր ջան, կտեսնես, ես այնպես կծառայեմ, որ դու ինձնով էլ կհպարտանաս այնպես, ինչպես հպարտանում ես Պապայով»։