ՈՒՇԱԳՐԱՎ. «Էդ էշ էշ դուրս տվողներից գոնե մեկը էսքան ժամանակում հետաքրքրվել ա՞ թե էդ տոննեքով աջակցությունը ոնց ա հասել պոստեր»

Սամվել Հայրապետյանը գրում է․ «Երկիրը 5 ա պակաս պատերազմից բայց որոշ «հանրային դեմքեր» ու «ֆեյքեր» չեն շարունակում դադարել թիկունքը պահող մարդկանց էլ գող, էլ փող ուտող էլ եսիմ ինչ հայտարարելը։

Հայերս, ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ ձեր կողմից փոխանցված գումարից նույնիսկ 1 լումա ոչ ոք չի յուրացրել ու պարզապես չի կարող, առաջինը հենց ես յուրացնողի վիզը կջարդեմ։ Մեր նախաձեռնություններին միացված են մարդիկ, ովքեր որ չունեն գումարի կարիք որ մի հատ էլ յուրացնեն։

Սեպտեմբերի 12ից մինչև երեկ ես իմ անձնական միջոցներից ավելի քան 3500$ եմ դրել տղերքի համար ու թքած ունեմ ցանկացած գումարի վրա, գիտե՞ք խի, որովհետև հենց մենք պարտվենք էդ սաղ գումարները դառնալու են 0, դառնալու են առ ոչինչ, իսկ արժեքավոր ցանկացած բան կամ ավերվելու ա կամ յուրացվի թշնամու կողմից։

Դավիթը իրա հաշվին օրը եսիմ քանի լիտր գազ ա լցնում որ Հայաստանի մի ծայրից մյուսը գնա, էդ էշ էշ դուրս տվողներից գոնե մեկը էսքան ժամանակում հետաքրքրվել ա՞ թե էդ տոննեքով աջակցությունը ոնց ա հասել պոստեր, չէէէէէէ, որտև իրանք հայրենիք չունեն, որտև իրանցից շատերը վաղուց դրսերում տեղավորվել ու դրսից մենակ «հրամաններ» են տալիս»։