«Ղшրшբшղցի էրեխեն եկшվ ու ձեր համար զnհվեց»

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բորիս Կարախանյանի ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղից տեղափոխվել էր Հրազդան։

Եղբոր հետ Հայաստանի զինված ուժերում անցել էին պայմանագրային ծառայության։

Արցախում Բորիսը ծառայում էր Քարվաճառի զորամասերից մեկում, իսկ Քարվաճառը հանձնելուց հետո տեղափոխվել էր Վարդենիսի զորամաս:

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվել էր նրա հայրը։ Օրեր առաջ Վարդենիսի դիրքերը պաշտպանելիս զոհվեց նաև Բորիսը…

Էս տղայի պատմությանը թող ծանոթանան հատկապես նրանք, ովքեր պատերազմի օրերին նստում-հելնում բամբասում էին, թե «մեր էրեխեքը գնում, ղարաբաղցու համար զոհվում են»։

Ղարաբաղցի էրեխեն եկավ ու ձեր համար զոհվեց։ Հուսամ հիմա սիրտներդ տեղն ընգավ, հուսամ հիմա բերաններդ մեկընդմիշտ կփակվի…

Բորիսը 23 տարեկան էր։