ՑԱՎԱ;Ի ԼՈՒՐ. Սերոժը նշանադրվել էր մեկ ամիս առաջ և…

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողներից մեկն էլ Գյումրու Մուշ թաղամասի բնակիչ, 19-ամյա ժամկետային զինծառայող Սերոժն էր: Նրա զոհվելու լուրը պաշտոնապես հաստատվել է, թաղամասում սև ժապավեն է երեկվանից փակցված:

Երիտասարդին ծանոթներն հիշում են անասելի տխրությամբ, հատկապես ընդգծում, որ վերջերս՝ մեկ ամիս առաջ էր նշանադրվել, քանի որ երկար ժամանակ է՝ ընկերուհի ուներ, ծնողները որոշեցին օրինականացնել հարաբերությունները: