ՖՈՏՈ. Նարեկ Հակոբյանը 2022թ. սեպտեմբերի 14-ի արիաբար զոհվել է Ջերմուկի պաշտպանական մարտերի ժամանակ

Հերոսասցած Նարեկի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում, հուղարկավորությունը` սեպտեմբերի 17-ին, ժամը 15։30-ին, Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ։

ArmBlog-ի տեղեկություններով՝ Նարեկ Մխիթարի Հակոբյանը, ծնվել է 1994-ի հունիսի 18-ին, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում։ 2005թ.-ին ընդունվել է «ՏիգրանՄեծ»  ռազմաուսումնական վարժարան։ Եղել է օրինակելի և կարգապահ սան։ 2011թ.ավարտել է վարժարանը , 2012թ-ին զորակոչվել է Հայոց Բանակ ` ծառայության անցնելով Ջրականի զորամասում։ Լինելով հայրենասիրական ոգով դաստիարակված, բարձ արժեհամակարգով, մարդկային վեհ գաղափարներով և ազգագրական երգերի ներքո կերտված անձ, 2014 թ-ից պայմանագրային ծառայության է անցել ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերում որպես հետախույզ։

Որպես կամավոր, «Հայդուկ» ջոկատի կազմում, մասնակցել է Ապրիլյան Քառօրյա պատերազմին, 2020-ի 44-օրյա պատերազմին։

2022թ.-ի սեպտեմբերի 14-ի արիաբար զոհվել է Ջերմուկի պաշտպանական մարտերի ժամանակ։ Լինելով վիրավոր ` փորձել է հերոսաբար փրկել զինակից ընկերների կյանքը` ևս մեկ ագամ ապացուցելով իր հայրենանվեր տեսակը։

Ամուսնացած է, ունի երկու զավակ` Նժդեհ և Ադրիաննա։

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔԻՆ

Возможно, это изображение 1 человек, борода и сидит

Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении

Возможно, это изображение 1 человек, стоит и в помещении

Возможно, это изображение 1 человек, ребенок и в помещении