ԱՀԱԶԱՆԳ․ Անհանգստացնող լուրեր ենք ստանում

«Անհանգստացնող լուրեր ենք ստանում, որ ՀԱՊԿ անդամ Ղրղզստան-տաջիկական պետական սահմանի ողջ երկայնքով զինված բախումներ են ընթանում:

Ղրղզստանի Բատկենի շրջանի իշխանությունները հայտնել են, որ վիրավորվել է 4 զինվոր։

Սահմանամերձ շրջաններից տեղի է ունենում բնակիչների տարհանում:

Կարծում եմ, սա լավ նախադեպ չէ և պետք է ՀԱՊԿ անդամ պետությունները համախմբված լինեն միմյանց պաշտպանելու համար, մինչդեռ բախումները երկու անդամ պետությունների միջև են ընթանում:

Հուսով եմ, խնդրի արագ խաղաղ կարգավորում կգտնվի»։