ՈՒՇԱԳՐԱՎ․ Փաշինյանը, չհասկանալով վրիպեց, որի պատճառով նա կարող է թանկ քաղաքական գին վճարել

Եվ այսպես, երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը անոնսեց, որ պատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մի փաստաթուղթ ստորագրել, որի համար նրան կարող է դավաճանի պիտակ կպցնեն և նույնիսկ հեռացնեն իշխանությունից: Սա Փաշինյանի խոսքերն են: Հետո մի քանի ժամ անց նա հայտարարեց, որ ոչ մի փաստաթուղթ էլ չի պատրաստվում ստորագրել, որ դրա մասին խոսում են միայն իր թշնամիները: Սակայն մարդիկ հասկացան, որ Փաշինյանի երկրորդ լայվը վախի զգացումով էր պայմանավորված:

Ըստ էության, վերջին բախումներից հետո Փաշինյանը նման հայտարարություն անելով ԱԺ-ում, փաստացի խոստովանեց, որ Ալիևի ճնշման տակ է նման բան հայտարարում: Իսկ եթե այդպես է, ապա կարող է նաև վերջին սրացումները հենց այդ հայտարարության համար եղած լինեին:

Փաշինյանի համար դա վտանգավոր սցենար է, բայց նրա պահվածքը հենց այդ վարկածի հավանականության մասին է խոսում: Համենայն դեպս մարդիկ հենց այդ վարկածի մասին կարող են մտածել:

Փաստորեն Փաշինյանը չհասկանալով ինքն իրեն քցեց շատ վտանգավոր իրավիճակի մեջ: Եթե ճիշտ են նրա մտադրությունները, որոնց մասին նա խոսեց ԱԺ-ում, ապա ստացվում է, որ նա նման ռիսկային փաստաթղթի տակ կարող է ստորագրել այս վերջին պատերազմական գործողություններից հետո: Այսինքն, Փաշինյանը պատրաստ է ստորագրել Ալիևի հինգ սկզբունքների տակ, առանց իր լրացումների հենց այս վերջին ռազմական բախումներից հետո:

Ի՞նչ պետք է մտածի այս ամենից հետո շարքային հայաստանցին: Որ այս վերջին բախումները «պայմանավորված» բնույթ ունեին, որպեսզի Փաշինյանը կարողանա «համոզել» հայաստանցիներին, որ Հայաստանի փրկության համար, պետք է զոհաբերել Արցախը:

Բայց դրա արդյունքում իրոք որ նա կարող է իսկապես ազգային դավաճանի պիտակ ստանալ: Ստացվում է, որ այս վերջին զոհերը պետք էին, որ հայ հանրությունը «համաձայնվեր» Փաշինյանի բնորոշմամբ «դավաճանական» փաստաթղթի ստորագրման հետ:

Միգուցե Փաշինյանի կարծիքի փոփոխությունը եղել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով, բայց այդ վարկածին արդեն քիչ մարդ կհավատա: Քանի որ նույն ինքը Փաշինյանը երկու օր առաջվա իր ելույթում խոստովանեց, որ նույնիսկ Արցախի հանձնումից հետո, Ադրբեջանը գործնականում պատրաստ չէ ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը:

Այնպես որ Փաշինյանի «խաղաղության» ողջ կոնցեպտը ձախողվել է և դա արդեն տեսանելի է հանրության ճնշող մեծամասնության համար, որի վերաբերյալ, ինչպես նշեցինք, խոստովանեց նույնիսկ ինքը՝ Փաշինյանը:

Իսկ դա նշանակում է, որ իր առաքելությունն արդեն ավարտվել է և նրա մնալը իշխանության մեջ միայն նոր ողբերգություններ և կորուստներ է բերելու Հայաստանին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը