ՀՐԱՏԱՊ․ Ռազմական դրություն Կհայտարարվի՞․ Մանրամասներ

Նախորդ օրը կեսգիշերից Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին նախագիծը գտնվում է Փաշինյանի սեղանին։

Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք Անվտանգության խորհրդի և այլ ֆորմատներով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը և քանի այդ որոշումը չենք կայացրել՝ գտնում ենք, որ այդ որոշման անհրաժեշտություն չկա ոչ թե այն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ որովհետև դա շատ լուրջ որոշում է, որն ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն։ Նաև կայացվող որոշումների էֆեկտիվությունը պետք է գնահատել՝ մի շարք դրվագներում մեր փորձերը հաշվի առնելով»,-ասաց նա։

Նա նշեց, որ հարցն օրակարգում է և օրվա մեջ իրադրությունը մի քանի անգամ գնահատվում է։

————————

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Սեպտեմբերի 14-ի ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է։ Ժամը 13։00-ից սկսած Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝