102-րդ բшզшյի դпւրսբերпւմը ՀՐԱՏԱՊ Է․ шյլшպես վտшնգվшծ են Գյումրին և Մեծшմпրը․ Ինչ է կատարվում

Lragir.am-ը գրել է․ Հաստատվում են տեղեկությունները որ Բաքվի վերջին օրերի հարձակումներին նախորդել է ռուսական սահմանապահների դուրսբերումը։ Սա նիկոլ Փաշինյանի նշած տխրահռչակ Սոտք-Խոզնավար գիծն է, որտեղ իբր պետք է կառուցվեր «անվտանգության նոր համակարգ»`

Խծաբերդի, Փառուխի և Բերձորի միջանցքի օրինակներով բազմիցս փորձել ենք հայ հանրությանը հասցնել հայկական հողի օտարման ռուս-թուրքական մեխամիզմը, նշելով նաև, որ Բերձորից հետո այն կիրառվելու է նաև ՀՀ այլ շրջաններում`

Հայ հանրությանը փորձում էինք հասցնել նաև, որ ռուսական կոնտինգենտը օկուպացիոն զորք է, որի խնդիրը ոչ թե հայերի անվտանգության ապահովումն է, այլ ՌԴ Կովկասից նահանջի ապահովումը՝ Հայաստանը թուրքերին հանձնելով`

Այն, ինչ կատարվում է այս օրերին, դրա վկայությունն է։ Դրա վկայությունն է նաև ՌԴ-ՀԱՊԿ ավանդական արձագանքը Հայաստանի դեմ ագրեսիային՝ «գնացեք, սահմանազատում արեք»՝

ՀՀ իշխանությունը շարունակում է դիմել ՌԴ-ՀԱՊԿ-ին, ռուսանպաստ ագենտուրան և խաժամուժը իրենց հերթին շարունակում են պնդել, որ իշխանությունը լավ չի դիմել`

Բազմիցս նշել ենք նաև, որ պետք է հրատապ կարգով դրվի ռուսական 102-րդ բազան դուրսբերելու խնդիրը՝

Տարիներ շարունակ բազան կատարում էր Մոսկվայի դրածո ռեժիմների անվտանգության խնդիրը, ներկայում կատարում է մի կողմից Ակնայի ռուս- թուրքական հետախուզական կենտրոնի դերը, մյուս կողմից ընդլայնվելով Սյունիքից Տավուշ՝ կատարում է հայկական հողերը թուրքերին հանձնելու «առաքելությունը»`

Բազայի դուրսբերումը Հայաստանից հրատապ է, այլապես վտանգված են Գյումրին և Մեծամորը։ Թուրքերը տարիներ ի վեր բարձրացնում են Մեծամորի ատոմակայանի խնդիրը, ինչը պատահական չէ. ՌԴ-ն Թուրքիայի հետ կարող է խաղարկել ատոմակայանի շուրջ «չեզոք գոտու ձևավորման մեխանիզմը`

Ինչպես Ռուսաստանն է փորձում անել Զապորոժիեում Էրդողանի միջնորդությամբ, այդպիսով վերահսկողություն հաստատելով Հայաստանի գլխավոր մայրուղիներից մեկի վրա։ Գյումրիի բազան կատարելու է նույն դերը, ինչ ռուսական մյուս հենակետերը Սյունիքում, Գեղարքունիքում և Արցախում