ՔԻՉ ԱՌԱՋ․ ՊՆ-ն հրատապ հայտարարություն տարածեց․ Իրավիճակը շարունակում է մնալ լարված

Ժամը 18։00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտեսիվությունը զգալիորեն թուլացել է։

Թշնամին ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։