ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամը 4։00-ի դրությամբ իրավիճակը սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանայինյ միջոցների, ականանետերիօ ու ԱԹՍ–ների կիրառմամբ կրակ են բացել միանգամից մի քանի ուղղություններով տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մասնավորապես հրտեկոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքերին։ Հայկական կողմ ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են»,–Հայտնել էին ՊՆ-ից

Քիչ առաջ ՊՆ-ից նոր հաղորդագրություն տարածեցին և հայտնեցին, որ ժամը 4։00-ի դրությամբ իրավիճակը սահմանին մնում է ծայրահեղ լարված։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝