ՔԻՉ ԱՌԱՋ․ Արտակարգ իրավիճակ «Երեւան սիթի»-ում․ Քաղաքացին․․․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում անձնական ունեցվածքի գողության փաստով նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվել են սեպտեմբերի 8-ին Մեծ Բրիտանիայի թագավարության քաղաքացի,  57-ամյա  Թ. Ֆրոեսի ահազանգի փաստով:

Վերջինս հայտնել է, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 09:00 ից նինչև  09:30–ն ընկած ժամանակահավածում ինքը գտնվել է Երևանի Տիգրան Մեծի պողոտա 10 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում, որտեղ նկատել է, որ իր պայուսակից գողացել են «Սամսունգ» տիպի բջջային հեռախոսը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: