ԱՅ ՔԵԶ ԲԱՆ․ ՀՀ գյուղերից մեկի մոտիկ ձորում մարդիկ մերկ աղջիկների են տեսել, ամենուր՝ թմրանյութերի անվանումներ պատերին (տեսանյութ)

«Սեպտեմբերի 10-12-ը Հայաստանում Արագած լեռան վրա գտնվող տիեզերական կայանում տեղի կունենա Sensor երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը»,- արդեն տևական ժամանակ է՝ ակտիվ քարոզում են իշխանամերձ՝ ՔՊ-ական շրջանակները: Փառատոնի համահիմնադիր և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրենը 2018-ի հեղափոխության օրերին Մոսկվայից Երևան տեղափոխված Լևոն Հունանյանն է: Փառատոնը նշված է 18+ անձանց համար:
Փառատոնը կազմակերպիչները որոշել են անցկացնել Արագածոտնի մարզի Օրգով գյուղում՝ ակադեմիկոս Պարիս Հերունու գիտական կենտրոնի տարածքում:

Տոմսերի արժեքը, ընդ որում, սկսվում է 30 եվրոյից: Վրանային՝ ճամբարային մասնակցության տոմսերի արժեքը՝ 200 եվրո, Պրեմիում վրանային տոմսերի արժեքը՝ 700 եվրո:

Մի քանի ամիս է, ինչ կենտրոնում նախապատրաստական աշխատանքներ են տարվում, պատրաստվում փառատոնին։

Երեկ Օրգովի բնակիչները 168.am-ի հետ զրույցում պատմեցին, որ սկզբնական շրջանում որևէ արտառոց բան չեն նկատել՝ բացի «ամերիկյան ֆիլմերի հերոսների հիշեցնող կերպարանքով մարդկանցից», սակայն վերջին օրերին գյուղում անհավանական բաներ են կատարվում։