ՍԿԱՆԴԱԼ․ Ադրբեջանցի երգչուհին Լոս Անջելեսում հայկական երգը որպես ադրբեջանական է ներկայացրել․ ի՞նչ են արել տեղի հայերը

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ադրբեջանցիները աշխարհի որ ծայրում էլ որ լինեն, միևնույն է, չեն փոխվում։ Այս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է այդ պնդումը։

Հերթական երեկոն էր, երբ հայ մի ընտանիք որոշել էր անցկացնել Լոս Անջելեսի հայտնի ռեստորաններից մեկում։ Հանկարծ ընտանիքի կրտսեր որդին ընդհատեց թեժ զրույցը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ հնչում է ադրբեջաներեն երաժշտություն։ Սակայն սա չէր ամենը, և եթե միայն ադրբեջաներենը լինե խնդիրը, հայ ընտանիքն առանց սկանդալ սարքելու պարզապես կլքեր ռեստորանը։ Բանն այն էր, որ հնչում էին ադրբեջաներեն խոսքեր, սակայն հայկական երաժշտություն։ Հնչում էր «Սարի աղջիկ» հայկական երգը, որը քոչվոր ադրբեջանցիները շարունակում են ադրբեջանական համարել։  Երբ նայեցին բեմի ուղղությամբ, տեսան, որ երգը կատարում է մի ադրբեջանցի կին, ով ծանոթ չէր նրանց։

Տեղի ունեցածից շատ բարկացավ ընտանքը, և ընտանիքի հայրը ցանկանում էր արդեն խոսել ռեստորանի տնօրենության հետ։ Սակայն մայրը՝ Հասմիկն ասաց, որ լռի ու սպասի, քանի որ ինքը եկ այլ միտք ունի։

Երբ մի կերպ սպասեցին, որ աղավաղված հին հայկական երգն ավարտվի, Հասմիկը մի պահ անհետացավ սեղանի մոտից։ Պարզվեց, որ նա գնացել էր ետնաբեմ՝ զրուցելու երգչուհու հետ։

-Տիկին, Դուք գիտե՞ք քանի տարեկան է մեր ազգը և քանի տարեկան՝ ձերը,- սկսեց խոսակցությունը հայուհին, իսկ ադրբեջանցի երգչուհին լուռ ու գլխիկոր կանգնած էր։ Նա անգամ չգիտեր սեփական ազգի պատմությունը, եթե, իհարկե, նման պատմություն գոյություն ուներ։

Հասմիկը բացատրեց հայերիս հնագույն ազգ լինելը։ Մի շարք փաստեր ներկայացրեց, որոնցից ադրբեջանցի կինը պարզապես ապշել էր։

Վերջում, երբ ադրբեջանցի կինն արդեն լաց էր լինում, հայուհի Հասմիկն ասաց․

-Այնպես որ, որպես բարի կամք եմ ասում քեզ, այդ երգի ադրբեջանական լինելու մասին մոռացիր ու այլևս մի կատարիր այն այստեղ՝ հատկապես, երբ այսքան շատ հայեր կան այս տարածքում։

Ադրբեջանուհին ներողություն խնդրեց։ Նա ասաց Հասմիկին, որ հիմա վստահ է, որ երգը հայկական է, և այլևս երբեք չի կատարի։