Շտապ․ Կրկին լավ լուր գերիների հետ կապված․ Պարզվում է

Ադրբեջանի գերագույն դատարանը մեղմել է 2020 թվականի դեկտեմբերին Հադրութում գերեվարված չորս հայ ռազմագերիների պատիժը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ աղբյուրների, այսպես կոչված, պատժի ժամկետները կրճատվել են մինչեւ 1 տարի 8 ամիս 25 օր։ Այս ժամկետը կրելու կապակցությամբ նրանք ազատ են արձակվել։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ այս անձինք առաջիկայում կփոխանցվեն Հայաստանի իշխանություններին։

Գերագույն դատարանի կայքը հրապարակել է 26 հայ ռազմագերիների ցուցակը, որոնց վճռաբեկ բողոքները ներկայացվել են սեպտեմբերի 7-ին։ Նրանք բոլորը դատապարտվել են «ահաբեկչության» «մեղադրանքով»։