Հարսս օձի հետ նկար ա գցել, գրել ա՝ «Սկեսուրիս հետ»․ Խայտառակ եղա ես

Իրոք մեկ- մեկ մտածում եմ՝ եր հարսը գժի մեկն է, բայց չեմ արտահայտվում, չեմ ուզում որդուս նեղացնեմ։ Իրենց ամուսնության առաջին իսկ օրից ես ասել եմ, որ շատ ուրախ կլինեմ, որ իրենք գնան ու առանձին ապրեն։ Դե, իրենք էլ բնականաբար վազել են մենակ ապրելու։

Հիմա մենակ եմ ապրում, ոչ մի անգամ ոչ մի հարցով չեմ դիմել, չեմ զանգել, չեմ խնդրել, որ օգնեն։ Մենակ ինձանից հասածն եմ արել իրենց համար։ Բայց չեմ հասկանում, թե էդ խելագարն ինչի ինձ չի սիրում։

Բայց էդ ախր կարևոր չէ, քանի որ որդիս է նրան ընտրել, ու ինչ էլ որ լինի, ինձ համար նրա ամեն մի որոշում ընդունելի է։ Ուղղակի ուզում եմ հասկանամ՝ ինչի է տղայիս էլ վատ դրության մեջ դնում իր էս անշնորհակալ արարքով։

 

Բանն այն է, որ էն օրը, երբ մտա սոցցանց, տեսա, որ հարսս հերթական լուսանկարներ է հրապարակել, որոնցում տարբեր կենդանիների հետ է։ Օձի հետ նկար էլ կար, որը մակագրված էր՝ «Սկեսուրիս հետ»։

Խայտառակ արեց ինձ էդ անդաստիարակը, բոլոր ընկերուհիները բերաններն էին բացել էդ նկարի տակ, փոխանակ ամաչեն։