Էն օրը առիթի էինք, հարսս էղած-չէղածը բացել, էկել էր, տղես մի հատ էլ ֆռցրեց, վափշե արդեն ահավոր էր. սաղ նայում էին. չդիմացա, խոսացի ու տեսեք ինչ պատմություն էղավ

Մենք գյուղում ապրող ժողովուրդ ենք ու ոնց ամեն գյուղում, մեր մոտ էլ մի բան էն որ չի լինում, մարդիկ սկսում են խոսալ: Հարսս էլ քաղաքից ա, ինքը ազատ ա շատ, տղուս համար էլ էտ լրիվ նորմալ ա:

Էն օրը մարդուս ծնունդ էր, ռեստորանում էինք որոշել նեինք, մեկ էլ հարսս էկավ սաղ բաց հագած, նենց վատ զգացի ինձ, որտև սաղ նայում էին: Թափանցիկ բլուզ էր հագել ու շատ կարճ յուբկա:

Մի խոսքով, զսպեցի ինձ, բան չասեցի, բայց հետո երբ որ սկսեցին պարել, տղես մի հատ ֆռցրեց ու սաղ էղածը բացվեց: Տեսա, թե ոնց մարդիկ սկսեցին խոսալ, չդիմացա, մոտեցա, իրան ու տղուս, ասում եմ՝ չեք տենո՞ւմ մի հատ ձեր վիճակը, էս ինչ ա, խայտառակում եք մեզ սաղ գյուղի ու բարեկամության մոտ:

Մի նենց վատ զգացին իրանց: Տղես հարսի ձեռից բռնեց ու ասեց, որ կգան ըտեղից, որ հանկարծ խայտառակ չլնեք: Էս ամեն ինչի համար մեկ մեղավորը տղես ա, նենց ա ձեռները փռում կնգա վրա, մեզ էլ խայտառակում են:

Էս ի՞նչ ա այ մարդ, խոսում ես չի լինում, չես խոսում չի լինում: Ամոթ, աբուռ սաղ կորցրել են, մեզ էլ հետամնացի տեղ են դնում: