«Հո՞ զենքս չեմ քցելու՝ փախնեմ ու գամ ա’յ մամ ջան, եկել ենք կռիվ, պիտի ավարտենք». ճանաչե՛ք ՀԱՅՐԵՆԻՔԻՆ կյանք տված մեր քաջարի ՀԵՐՈՍԻՆ

Անուշավան Գագիկի Հովհաննիսյանը ծնվել է 1999 թվականի մարտի 5-ին Արարատի մարզի Բերքանուշ գյուղում՝ դամբայի փողոցում: Հովհաննիսյանների ընտանիքում 3 քույրերից հետո ծնվեց այդքան սպասված արու զավակը, ով պետք է լիներ ազգի շարունակողը ու նրան կնքեցին պապիկի անունով։ Անուշոն մոր աչքի լույսն էր, փոքր բալան, հույսը, ժպիտը, նույն վերաբեմունքը ուներ նաև նա մոր նկատմամբ, օրվա որ ուշ ժամն էլ լիներ ու տուն գար, մինչև մոր ձայնը չլսեր, անկողին չէր մտնի։ Անուշավանը ավարտել է Երևանի արհեստագործական պետական ուսումնարանը կարմիր դիպլոմով:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Անուշոն և նրա ընկեր Ռաֆոն հաստատակամ որոշել էին, որ պետք է գնան։ Նրանք վերջին 1 տարվա զորացրված էին և չնայած նրան, որ զորակոչի ենթակա չէին, գնացին ԿԱՄԱՎՈՐ: Գնացին չնայած՝ առողջապես վատ վիճակում գտնվող մոր՝ Սվետլաննայի ու քույրերի խնդրանքների․․․ «Բա հո՞ վերջում չենք գնալու, որ ամեն բան ավարտված լինի, մեզ բան չմնա անելու», գնալիս կատակել էր Անուշոն։ Ճանապարհին նրանց ավտոբուսը ենթարկվել էր թշնամու ռմբակոծությանը, բայց միևնույնն է, դա չէր խանգարել նրանց, վեհ էր նպատակը, որոշել էին, պետք է հասնեն ու հասան: Ամեն օր մայրն ու քույրերը սպասում էին նրա զանգին, զանգում էր, մոր ձայնը լսում, հուսադրում ու անջատում։

Нет описания.

Մայրը խնդրում էր, որ վերադառնա, բայց Անուշոն թեթև բարկությամբ մշտապես պատասխանում էր «Հո՞ զենքս չեմ քցելու՝ փախնեմ ու գամ ա’յ մամ ջան, եկել ենք կռիվ, պիտի ավարտենք»։ Lուրեր էինք լսում մարդկանցից, ովքեր ասում էին՝ ձեր փողոցում Անուշո կա, էտ ի՜նչ դուխով, հավեսով, հումորով տղայա ու որ իր հետի զինակից ընկերները մականունը Չեչեն են կնքել իր արած դուխով կռվի համար։

Կռվի օրերին լսել էր, որ ընկերները մեկ այլ դիրքում ուտելիքի պակաս ունեն այդ պահին, չէր կորցրել իրեն և չվախենալով ճանապարհից մեքենայով մեկ այլ դիրք ուտելիք էր հասցրել։ 14-րդ օրը ղեկավարությունից եկել էին կամավորներին փոխարինելու համար, սակայն համառորեն հրաժարվել էր թողնել դիրքը՝ ասելով, որ կիջնի միայն պատերազմի ավարտից հետո։ Այդ օրվանից սկսած այլևս չզանգեց:

Ասում են մինչև վերջին պահը ժպտացել է: Համառ մարտեր է մղել Մարտակերտի Հոռաթաղ գյուղում, հրետանիով խոցել է թշնամու թիրախները: Զոհվել է քաջաբար հոկտեմբերի 14-ի առավոտյան անօդաչուի հարվածից:

Нет описания.

Անուշո ջան, մենք չենք էլ պատկերացրել, որ մեր կողքին մեծանում է այդքան անձնվեր, հայրենասեր ու մեծահոգի մարդ: Մենք պարտավորություն ունենք քո ու մնացած Հերոս տղաների առաջ՝ արժանի լինելու ձեզ մեր արժանապատիվ ապրելով, ժպիտներ պարգևելով, ինչպես անում էիր դու: Հավերժ փառք քեզ, լույսի մեջ մնաս մեր լավ ընկեր:

Անուշավան Գագիկի Հովհաննիսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Հավերժ փառք ու պատիվ մեր Հերոս տղերքին