Մենք գյուղում ենք ապրում, տղուս հավանած աղջիկն էլ քաղաքից ա. էրեկ պետք ա գնայինք առաջին անգամ իրանց տուն, ես էլ սենց շորիկ էի հագել. որ շորս տեսան, հլը հարսի մերն ու տատը ինչ արեցին. լացը տվել էր վրես

Ես գյուղում եմ ծնվել, մեծացել ու միշտ սովորե եմ էղել ստեղի կյանքին: Հազարից մեկ հարմարվեր, գնայինք քաղաք, թե չէ, էտ ա էղել:

Էրեխեքս ստեղ են մեծացել, բայց հետո ուղարկեցի իրանց քաղաք, որ ընդեղ համալսարան ընդունվեն, սովորեն: Տենց էլ տղես ընդեղ ծանոթացավ մի հատ աղջկա հետ քաղաքից ու սիրահարվեց իրան: Ամեն բան էնքան լուրջ ա, որ պատրաստվում են ամուսնանան:

Էրեկ էլ գնացել էինք աղջկա տուն ծնողների հետ ծանոթանալու: Մի հատ կարմիր շոր ունեի, էտ էի հագել: Մտանք ներս ու երբ որ տեսան մեզ էտ աղջկա մերն ու տատը, շորիս նայեցին ու սկեսեցին խնդմնդալ, քմծիծաղ տալ:

Վայ նենց վատ զգացի ինձ, էտ ամեն ինչն էնքան բացահայտ էր, որ լացը տվել էր վրես, ոչ կարում էի խոսայի, ոչ էլ մի բան ասեի: Րոպեներն էի հաշվում, թե երբ եմ դուրս գալու ըտեղից:

Ես չգիտեմ դրանց հետ ոնց եմ հետո շփվելու: Լրիվ էն քաղքենիներից ոնց որ լինեն, որ իրանց դրել են եսիմ ինչի տեղ, եմնք էլ գյուղացին ենք էլի: