ՖՈՏՈ․ Արամ Սարգսյանի դուստրն ամուսնանում է․ հարսանիքին հրավիրված է նաև Նիկոլ Փաշինյանը․ Կզարմանաք երբ իմանաք, թե ով է փեսան

Սեպտեմբերի 17-ին Ջրվեժում գործող «Վիլլա» ռեստորանային համալիրում տեղի կունենա սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դստեր՝ Գրետայի, և նրա ընտրյալի՝ Հայկի հարսանիքը։

Հյուրերի ցանկում են իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, արտախորհրդարանական ուժերի անդամներ։

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հարսանիքին մասնակցելու հրավեր է եղել նաև Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչ այս պահը դեռ պարզ չէ՝ Փաշինյանների ընտանիքը կմասնակցի՞ խնջույքին, թե՞ ոչ։