Մտա տուն աշխարհը շուռ եկավ գլխիս. հարսիս բռնցրի գործի վրա, գլուխս առնեի փախնեի չտեսնեի դա ինչա անում. հիմա էդքանի մասին ոնց տղուս չասեմ, շվարել եմ

Էս հարսս տղուցս ահագին փոքր ա: Երեխա ա լրիվ, նա 35 տարեկան, հարսս 22: Ոնց որ երեխա բերած լինենք տուն ոչ թե հարս: Սաղ օրը հեռախոսի մեջ մտած ա, նենց էլ լեու ունի, չես կարում բան ասես: Էն օրը գործից գամ տուն, տեսնեմ ինչ: Աչքերս ճակատիս էին թռել: Սա ինչ որ շարժումներ էր անում, պարում էր ու հեռախոսով նկարում էր էտ սաղ, կողքից նայում էի, լրիվ ուրիշ տպավորություն էր թողում: Խուճապահար ասեցի՝ էտ ինչ ես անում, անակնկալի եկավ, գույնը դառավ պատի ծեփ:

Իրար խառնված ասումա վիդեո եմ նկարում, ասում եմ էդ վիդեոյում պարտադիր պտի երևա ոնց եք քեզ շարժում տենց երգերի տակ: Վիդեո խի ես անում: Մեկ էլ ասեց բա տիկտոկի վիդեո եմ նկարում: Ասում եմ էտ ինչա, բացատրումա ինձ, բայց մեկա չգիտեմ էտ տիկտոկն ինչա: Հերիք չի պարումա տենց, մի հատ էլ պտի տիկտոկ դնի: Հիմա էսքանը տեսնելուց հետո ես ոնց տղուս չպատմեմ ու չասեմ, թե իրա կնիկը ամբողջ օրն ինչովա զբաղված: Լավ չէր գլուխս առնեի փախնեի, չտեսնեի դա ինչա անում, որ մի հատ էլ խեղճ երեխուս չիմանամ ինչ ասեմ: Նա առավոտից իրիկուն աշխատի, սա իրա համար պարեր պարի ու նկարի: