ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պատմել իրավապահներին երկու մարդու կյանքից զրկած Արզականի բնակիչը. Հայաստանը ցնցած ողբերգության մանրամասները

Armlur.am-ը գրում է․

Արզականում 46-ամյա տղամարդու դեպքը ապշեցրել էր բոլորին, թե ինչու 46-ամյա տղամարդը սպանեց կնոջ, որից հետո դանակով սպանել էր իր հետ նույն ընկերությունում աշխատած անձանցից մեկին, դանակով վնասել հարեւանին եւ եւս մեկ այլ տղամարդու:

Տեղեկություն տարածվեց, որ տղամարդը միգուցե առողջական խնդիրներ ունի, սակայն տղամարդը որեւէ առողջական խնդիրներ չի ունեցել, այլ իրավիճակից դրդված է գնացել այդ քայլին՝ փորձելով վրեժխնդիր լինել:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ տղամարդը կասկածներ է ունեցել եւ խանդել է կնոջը, նրա ձեռքում որոշ փաստեր են հայտնվել եւ նա խանդից դրդված վրեժխնդիր է եղել այն անձանցից, որոնց մասով կասկած է ունեցել:

Ի դեպ, իր քայլերը կատարելուց հետո նա ինքն էր ինքնակամ ներկայացել իրավապահներին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2022թ օգոստոսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, 46-ամյա տղամարդը բաց պատուհանով մտել է հարևանի ննջասենյակ, ծեծի ենթարկել, մի քանի անգամ դանակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 46-ամյա տղամարդու բնակության վայրի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերվել է նաև վերջինիս կնոջ դին՝պարանոցը մասամբ կտրված վիճակում:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում և ստորև ներկայացված տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝