ԼԱՎ ԼՈՒՐ․ Դուք այսքան ժամանակ չեք իմացել այս մասին․ Պետությունից կստանաք գումար, եթե․․.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետով սահմանված դիմումն իրեն ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում կատարվում է  աշխատողի սոցփաթեթի հաշվին սոցփաթեթի առաջին գումարի փոխանցումը սոցփաթեթի շահառու կազմակերպության՝ սոցփաթեթի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից։

Մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը իրականացվում են սոցփաթեթի գումարների հերթական (ամենամսյա) փոխանցումները։ Մինչև ընթացիկ բյուջետային տարվա դեկտեմբերի 20-ից 25-ը դեկտեմբեր ամսվա սոցփաթեթի գումարը փոխանցվում է։

Որոշ հանգամանքներից ելնելով, ինչպիսիք են՝ պետական մարմնի հաստիքացուցակով նախատեսված այնպիսի հաստիք զբաղեցնելը, որց ելնելով պետական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ինչպես նաև առանց պաշտոնից ազատվելու օտարերկրյա պետություն ծառայության գործուղվելը կամ խաղաղապահ առաքելություններին մասնակցելը, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքների սահմանամերձ վայրերում տարերային բնույթի երևույթների (ձնաբուք և այլն) հետևանքով առաջացած ճանապարհային անանցանելիության դեպքերում պետական ծառայությունն իրականացնելը)։

Այդ բոլոր հանգամանքների հետևանքները դադարելուց անմիջապես հետո`մեկ ամիս տևող ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարելու դեպքումսոցփաթեթի շահառուի տվյալ բյուջետային տարվա հասանելիք, սակայն վերը նշված հանգամանքների պատճառով չփոխանցված սոցփաթեթի գումարները շահառուի սոցփաթեթի հաշվին են փոխանցվում միանվագ կերպով: