ՔԻՉ ԱՌԱՋ․ Արտակարգ դեպք Հայաստանում․ Ժամանել են մեծ թվով փրկարարներ․ Գազատարը վնասվել է և․․

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում անզգուշաբար վնասել են գազախողովակը, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Արսեն Մելքոնյանն ու Ավետիք Պետրոսյանը։

Իսկ հրշեջ-փրկարարներն էլ կատարել են ճանապարհի հովացման աշխատանքներ մինչև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները դադարեցրել են գազի արտահոսքը։Այս պահին «Գազպրոմի» աշխատակիցները աշխատանքներ են կատարում վթարը վերացնելու և գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։