ՀՐԱՏԱՊ․ Կառուսել է փլուզվել. Ներսում երեխաներ են եղել

Չեխիայի Հավիրով քաղաքnւմ զանգվածային տոնախմբությունների ժամանակ շղթայական կարուսել է փլուզվել։ Տուժել է 17 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են։ Միջադեպը տեղի է nւնեցել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 3-ին, ըստ Ceske Noviny-ի:

Ոստիկանությունը հայտնել է, որ մարդիկ վիրավորվել են, երբ մեքենան բախվել է գետնին, սակայն շարունակել է պտտվել:

«Նրանք վնաuվածքներ են ստացել բազրիքին բախվելու պատճառով։ Մենք հետաքննում ենք, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Մորավիա-Սիլեզյան ոստիկանnւթյան ներկայացուցիչը:

Արտակարգ ծառայnւթյունների ներկայացուցիչը հավելել է, որ դեպքի վայր է ժամանել շտապ բժշկական օգնության հինգ բրիգադ: