Բեդուինները չեն լվացվում և չեն լողանում բայց մշտապես մաքուր են. ահա թե որն է նրանց գաղտնիքը

Բեդուինները քոչվոր ցեղերի խմբավորում են, որոնք ապրում են Արաբական թերակղզու, Հյուսիսային Աֆրիկայի անապատներում, Սահարայի հյուսիսային շրջաններում:

Նրանց թվին են դասվում բազմաթիվ ցեղեր ու ազգեր, որոնք տարատեսակ դավանանքներ ունեն և խոսում են տարբեր լեզուներով:

Անապատային պայմաններում երկու գերխնդիր կա՝ ջուրն ու շոգը: Նախ՝ այս մարդիկ իրենց տներում ստեղծում են բնական օդափոխիչներ: Տուն-վրանների դռները նրանք բաց են թողնում, որպեսզի օդը մշտապես ներս մտնի:

Բեդուինները թրջում են բամբակե սպիտակեղենը և ամրացնում այն առաստաղի տարբեր հատվածներում: Երբ օդն անցնում է խոնավ բամբակի միջով՝ թարմացնում է ողջ վրանը:

Երկրորդ՝ բեդուինները մշտապես կրում են լայն, բամբակյա և գունավոր հագուստ: Այդպես ջերմությունն անցնում է հագուստի առաջին շերտով, չի հասնում մաշկին և անհետանում է շարժման ընթացքում:

Բեդուինների կյանքը սերտորեն կապված է ջրի հետ, որն անապատում գրեթե բացակայում է: Երբ ջուրը վերջանում է, սկսվում է նոր բնակավայրի փնտրտուքը:

Ջուր գտնելու մի շարք տարբերակներ ունեն բեդուինները, օրինակ՝ ակացիաները միշտ ջրային հատվածի կողքին են աճում:

Բեդուինների կենսակերպին բնորոշ է համեստ սննդակարգը, որում չի ներառվում տապակված կամ կծու ոչինչ: Նրանք ուտում են արմավ, ալյուրից լոշիկներ, բույսեր և այլն:

Դժվար կենսապայմաններն ու սննդային հարցերում սահմանափակումները նրանց երկարակյաց են դարձրել, և կյանքի միջին տևողությունը կազմում է 90-100 տարի:

Քանի որ, ինչպես նշվեց, ջուր բեդուինները չունեն, նրանք այն ատ գնահատում են և հնարավորինս խնայում, իրենց թույլ չեն տալիս հաճախ լվացվել կամ լողանալ: Հիմնականում առկա ջուրն օգտագործվում է սնունդ պատրաստելու կամ անասուններին կերակրելու համար:

Մարդիկ որոնք ապրում են ծանր սանիտարական պայմաններում, որպես կանոն ունենում են մաշկային տարատեսակ հիվանդություններ և տհաճ հոտ: Սակայն դա չի կարելի ասել բեդուինների մասին:

Նրանք անձնական հիգիենային հետևելու համար ջրի փոխարինիչներ են օգտագործում: Բեդուիններն օգտագործում են այն, ինչը մշտապես նրանց աչքի առջև է՝ ավազը:

Ավազով լվացումը կոչվում է «չոր մաքրում»: Արևի տակ երկար ժամանակ գտնվող ավազը մաշկի վրա սկրաբի ազդեցություն է ունենում, մարքում է այն մեռած մաշկից, քրտնքից և հավաքված կեղտից:

Բեդուիններն ունեն նաև ջրհորներ, որտեղ գտնվող ջուրը, սակայն, չափազանց խնայողաբար են օգտագործում: Այդ իսկ պատճառով նրանք տարեկան լողանում են միջինում չորս անգամ՝ կախված կրոնից և բնակության վայրից: