Տեգորս ընկերուհին գյուղիցա. բերել էր մեզ հետ ծանոթացնելու. էտ աղջիկն էլ հետը տնական պանիր ու մածուն էր բերել. Կիսուրս, որ տեսավ, նենց բան ասեց, որ ամոթից չգիտեինք ինչ անեինք

Տեգրս վերջապես ընտրյալ ունի ու բերել էր մեզ հետ ծանոթացնելու: Ապագա տեգրակինս գյուղիցա, շատ համեստ, ասող-խոսող աղջիկա, հավանել եմ շատ: Պարզվումա նույն համալսարանն ենք ավարտել ուղղակի տարբեր կուրսեր դրա համար չէինք ճանաչում իրար: Տեգրս, որ ասել էր ընկերուհին գյուղիցա սկեսուրս վատացել էր, թե բա ոնց կլինի տենց բան, քաղաքում աղջիկ չկար պիտի գյուղից բերեիր հարս: Տեգրս էլ ասեց, քաղաքում եմ տեսել սիրահարվել, շատ լավ աղջիկա ու սկեսուրիս ասեց՝ մամա, պապան քեզ գյուղից չի՞ հարս բերել:

Սկեսուրս էլ գյուղի թեման չէր բացում դրանից հետո: Հիմա եկել էր էն օրը, որ պիտի էտ աղջկան տեգրս բերեր ծանոթացնելու: Պատրաստություն տեսանք, ես էլ իմ կողմից նվեր պատրաստեցի, որ առաջին անգամա մտնում մեր տուն նվեր տանք: Սկեսուրս լավ գիտեր էտ ադաթները, բայց ասեց՝ հլը նշանածը չի, որ նվեր տամ: Բայց ես նվեր պատրաստեցի ամեն դեպքում, որովհետև նույն բանի միջով ես էլ եմ անցել ու չէի ուզի որ լարվեր էտ աղջիկը:

Մի խոսքով եկան էտ օրը, էս աղջիկն էլ հետը տնական պանիր ու մածուն էր բերել: Ոնց հասկացա հենց իրենց մերած մածունն ու պանիրն էր: Ինձ տվեց տոպրակն ասեց՝ էստեղ տնական պանիր ու մածունա, տանում էի խոհանոց, մեկ էլ սկեսուրս ասեց՝ հա ես էլ ասում եմ էս ինչ կովի հոտա գալիս, փաստորեն մածունից ու պանրից էր: Չգիտես ինչի սկեսուրիս թվում էր, թե ինքը շատ ցածրա խոսում ու իր ասածները չեն լսվում: Բայց էտ աղջիկը լավ էլ լսեց ուղղակի չլսելու տվեց: Դեմքից հասկացա, որ լսելա ու շատ վատ էր զգում իրեն, կարմրեց միանգամից էտ լսելուց հետո: Շատ ամոթ էր չգիտեինք ինչ անել: Տեգրս էլ էր լսել մոր ասախը ու էլի ուշադրություն չդարձրեց, որ անհարմար պահ չլինի: Հետո, ես խոսեցի էտ աղջկա հետ առանձին, ասեցի չնեղվես, ինքն ուղղակի շիտակ կինա, էտ պահին ինչ մտածեց կասի առանց ուզելու վիրավորի: Հուսամ շատ չէր նեղվել էտ աղջիկը, չգիտեմ: