ՔԻՉ ԱՌԱՋ․ Հանրապետությունը ցնցած՝ 2 հոգու սպանած, մի քանի հոգու դանակահարած արզականցի 46-ամյա տղամարդը ձերբակալվեց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, սեպտեմբերի 3-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետ Վարդան Վարդանյանի, վարչության պետի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանի), ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի), ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի) և ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Դուրգարյանի) գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, տեղեկանալով, թե որտեղ է գտնվում Արզական գյուղի բնակիչ՝ 46-ամյա Զորիկ Մելքոնյանը, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն է ինքնակամ ներկայացել Զ. Մեելքոնյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս որոնվում էր Կոտայքի մարզում իր կնոջը և ևս 1 հոգու սպանելու և մի քանի հոգու սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու համար։Քիչ առաջ ոստիկանությունից նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մինչ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ-հետախուզական և քննչական խմբերը որոնում էին օրեր առաջ հանրապետությունը ցնցած 2 սպանության, մի քանի սպանության փորձի կասկածանքով որոնվող Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 46-ամյա Զորիկ Մելքոնյանին, վերջինս հերթական հանցագործությունն էր կատարել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 31-ին ոստիկանության Կոտայքի բաժին էր դիմել Կոտայքի մարզի բնակիչ՝ 50-ամյա Ա. Շ-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 04։00-04։30-ն ընկած ժամանակահատվածում Զ. Մելքոնյանը Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի «Ռան Օյլ» բենզալցակայանում մոտեցել էր իրեն և իր մոտ ունենալով դանակ՝ ցույց տալով, որ ինքը դանակով է, պահանջել էր գումար և սննդամթերք, որից հետո սննդամթերքն ու ծխախոտը վերցնելով՝ հեռացել էր։Ժամեր անց Զ. Մելքոնյանը դարձյալ այցելել էր Ա. Շ-ի աշխատավայր, կրկին գումար էր պահանջել, որին ի պատասխան՝ ինքը հայտնել էր, որ իր մոտ գումար չկա։ Դրանից հետո Զ. Մելքոնյանը պահանջել էր Ա. Շ-ին պատկանող խորհրդային արտադրության մակնիշի ավտոմեքենայի անվադողը, բջջային հեռախոսի քարտ և գումար, ապա հեռացել։Նշված դեպքով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: