Էսօր խանութում ընենց բան տեսա ապշել էի. կյանքում չէի տեսել, որ ամուսինը կնոջ հետ սենց վարվի, էն էլ խանութի մեջտեղը

Սաղս էլ մեր առօրյայում տարբեր դեպքերի ականատես ենք լինում։ Երբեմն լինում են տարօրինակ ընտանիքներ, որ կողքից նայում ես զարմանում ես թե ինչի են մինչև հիմա իրար հետ։ Բայց իմ էսօրվա տեսածը լրիվ չափն անցնում էր։

Ուրեմն գործից հոգնած մտա սիթի, որ արագ մի քանի բան առնեմ գնամ տուն։ Մեկ էլ տեսնեմ կողքս զույգ էին, հավանաբար ամուսինն ու կինը։ Ուրեմն կինը էդ պահին ասեց թե ինչ կլինի արի էս խմորեղենից վերցնենք, սիրտս նենց քաշեց։ Մեկ էլ էս մարդը բարձր֊բարձր ֆռաց ասեց աղջի դու լրիվ ես կորցրե քեզի, քանի կար նիհարում էիր, հլը վիճակդ նայի, կողդ պառկել չի լինում էնքան չաղ ես։

 

Էս աղջիկը ծպտուն չհանեց ու սկսեց լացել։ Հիմա էս մարդը սկանդալ ա սարքել, գոռումա վրեն ասումա իբր ինչ ես քեզ ձև տվեել, ոչ մի բան էլ չենք առնելու, անցի գնում ենք տուն, ես տունը քո հետ կխոսամ։ Էս աղջիկը ձեռքի առևտուրը քցեց գետնին, ֆռաց ասեց ես քո հետ ոչ մի տեղ էլ չեմ գա, զզվել եմ արդեն քեզնից ու քո էս պահվածքից։ Ինքը թողեց գնաց, ամուսինն էլ հետևից։

Չգիտեմ էս ինչ էր ժողովուրդ լուրջ եմ ասում։ Ահավորա մեր ազգի վիճակը, ոնց կարան իրանց թույլ տան խանութի մեջտեղը իրար սենց անպատվեն ու ինչ ասես ասեն։ Կամ էդ ամուսնու ասածը ինչ էր, հա հասկացանք կինդ մի քիչ թմբլիկ ա, բայց չի կարելի չէ տենց վատ ձևով խոսալ հետը։ Մի խոսքեվ չգիտեմ, տեսածիցս ու լսածիցս մինչև հիմա ուշքի չեմ գալիս։