Եկել եմ հարս ու հողերից դուրս չեմ եկել, տղամարդու գործ եմ արել, որ էսօր սկեսուրս ինձ տանից դուրս հանի, գիտեք՝ ինչ ա պատմել գյուղում իմ մասին, գյուղացիք ինձ տեսնում են ու իրանց ճանապարհը փոխում

Հարս եկացած օրվանիցս լավ օր չեմ տեսել: Շատ չքավոր ընտանիք եմ գնացել հարս, բայց ամեն գործ արել եմ, որ հալի գանք: Հեկտարներով հող էինք ցանում ու մենակով մշակում էի էտքանը: Բայց ինչի տեղ անցավ: Իրանց բլած տունը սարքեցի իմ սեփական ձեռքերով, որ էսօր սկեսուրս ինձ տանից դուրս հանի:

Ամուսինս մի քանի տարի առաջ մահացավ: Սկեսուրս ինձ ասեց, չմտածես, որ էս տանից քեզ բաժին եմ տալու, սաղ աղջիկներինս ա լինելու: Անամոթի մեկն ա, իմ արածը երբեք չգնահատեց, դրա համար էլ լավ օր չտեսավ իրա կյանքում: Ինձ ասում ա սիրած ունես, թող էտ մարդը քեզ պահի: Ես առավոտից հողերի մեջ եմ, որտեղ եմ սիրած պահում, չգիտեմ:

Իրան պատճառներ են պետք, որ ինձ զրկի տանից, բայց ես մինչև վերջ ապացուցելու եմ, որ էտ տունը սեփական ձեռքերովս եմ կառուցել ու հալալ քրտինքով: Սաղ գյուղը գիտի էտ մասին, ես վկաներ կբերեմ, որ ապացուցեն, ով ա էտ տան իրական տերը: Իրա աղջիկները մի օր անգամ չեն ապրելու էս տանը, ես իմ ստեղծածը չեմ նվիրի ոչ մեկին: Իմ երեխեքը պետք ա վայելեն իմ ստեղծածը: