Ողբերգական դեպք․ Ավտոբուսը վթարի է ենթարկվել․ Կան զոհեր և վիրավորներ․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ

Խորվաթիայում վթարի է ենթարկվել կաթոլիկ ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով HRT ազգային հեռուստաալիքին։

«Վթարը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 05:40-ին (Երևանի ժամանակով՝ 07:40-ին)՝ մայրուղու վրա: Լեհական համարներով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կան զոհեր և վիրավորներ», — հաղորդել է Խորվաթիայի ազգային հեռուստատեսությունը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վթարի վայրում մահացել է 11 մարդ, ևս մեկ ուղևոր մահացել է հիվանդանոցում։ Բացի այդ, 33 տուժած հոսպիտալացվել է։

Խորվաթիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ ավտոբուսը գրանցված է Լեհաստանում։ Ավտոբուսում եղել են կաթոլիկ ուխտավորներ, որոնք մեկնում էին Բոսնիա և Հերցեգովինա։ Ոստիկանությունը դեպքի վայրում է՝ պարզելու վթարի պատճառը։