Նոր հարս եմ ու ամուսնանալուց հետո ապրում եմ սկեսուրիս ու սկեսրոջս հետ: Հենց սկզբից էլ սկեսրայրս գերուշադիր ա էղել ու դա ես շատ լավ նկատում ու զգում էի: Աչքն ինձնից չէր կտրում, հետևիցս ման էր գալիս: Սզբում ինձ թվում էր, թե դա իմ երևակայության արդյունքն ա, բայց հետո համոզվեցի, որ ճիշտ էի: Ամուսնուս բան չէի ասում, որովհետև ավելորդ լարվածություն չէի ուզում ստեղծեի:
Ստացվեց նենց, որ էրեկ տանը մնացինք մենակ ես ու ինքը ու ոտքերս դողում էին վախից, ուզում էի թողեի դուրս գայի տնից, բայց էղավ էն, ինչ որ էղավ: Բակում նստած էի, երբ որ սկեսրայրս էկավ, խորը հոգոց հանեց ու նստեց կողքս:

Ինքը պարզվում ա շատ լավ զգում էր իմ վախը ու հենց սկզբից ասեց, որ չվախենամ ու հիմա ամեն բան կբացատրի, թե ինչ ա կատարվում:
Ասեց, որ էս պատմությունն իրականում ոչ ոք չգիտի ու ես առաջին մարդն եմ ընտանիքի անդամներից ում պատմում ա:
Պարզվում ա, սկեսրայրս տարիներ առաջ մինչև սկեսուրիս հանդիպելը մեկ այլ կնոջից աղջիկ ա ունեցել, ինչի մասին չեն իմացել ո՛չ ամուսինս, ո՛չ սկեսուրս: Տարիներ անց, երբ էտ աղջիկն էղել ա մոտավորապես իմ տարիքին, ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել ա:
Սկեսրայրս ասում էր, որ ես ահավոր նման եմ էտ աղջկան, ասում էր ոնց որ ջրի էրկու կաթիլ լինեք կամ զույգ քույրեր, դրա համար էլ աչքը չի կարողանում կտրի ինձնից:
Հիմա եմ արդեն ամեն բան հասկանում ու ամաչում եմ էն ամենի համար, որ մտածում էի: Իհարկե ոչ ոքի ոչ մի բան չեմ ասի, սա սկեսրոջս գաղտնիքն էր որ կիսվեց հետս ու պատմեց, որ իմ մոտ էլ սխալ կարծիք չստեղծվի: