ՔԻՉ ԱՌԱՋ․ Ուժգին երկրաշարժ գրանցվեց․ Այն զգացվել է․․․

Ճապոնիայի հարավում գրանցվել է 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Իդզու կղզու մոտակայքում՝ Խոնսյու կղզու ուղղությամբ դեպի հարավ: Հայտնի է նաև, որ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Ներկա պահին ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ նույնպես չկան: