Ես ընդհանրապես գուշակությունների չեմ հավատացել ամբողջ կյանքս։ Բայց ինձ հակառակ քուրս միշտ սիրելա տենց բաներ, իրան էդ ամեն ինչը շատ հետաքրքիրա միշտ։ Ես զարմանում էի, ոնց կարա մարդ տենց բաների հավատա, ախր իրան շատ հանգիստ կարան խաբեն։
Բայց մի քանի օր առաջ, քուրս ինձ համոզեց չգիտեմ ոնց, ու միասին գնացինք ինչ-որ բախտ նայողի մոտ։ Ես մինչև վերջին վայրկյանը չէի հավատում։ Բայց հենց ներս մտա, հասկացա, որ սխալվել եմ։ Էդ կինը նենց ճիշտ բաներ էր ասում, որ ուղղակի ապշել էի, ախր էդ տեղեկությունները մենակ ես գիտեի։