Նշանածս ինձ ամեն ինչ արգելումա, մենք պատրաստվում ենք ամուսնանալ. էն օրն էլ նենց բան արեց հիասթափվեցի, ի՞նչ անեմ, խորհուրդ տվեք

Արդեն կես տարի ա նշանադրված եմ, ամեն ինչ շատ լավա, մենք շատ ենք սիրում իրար, բայց նշանածս շատ խանդոտ ա դարձել: Ընկերություն անելու տարիներին սենց չէր, ամեն ինչ թողնում էր, անիմաստ կռիվներ չէր սարքում, իսկ հիմա չգիտեմ ինչի ա սենց փոխվել:

Նենց չի ես իրան առիթ եմ տվել ինձ չվստահելու, բայց ինքը իրոք ահավոր փոխվել ա: Չեմ հասկանում ինչ անեմ, մեկ-մեկ կռվում եմ հետը, ասում եմ ախր տենց չի կարելի, ինքը կռիվների ժամանակ հասկանում ա, ընդունում ա որ սխալը, չափից շատա ինձ նեղացնում: Բայց մի քանի օր հետո էլի նույն պատմությւոնը, ինչ-որ անիմաստ բանի համար կռվում ա հետս:

 

Էն օրն էլ ասեցի գնում եմ ընկերուհիներիս հետ քայլելու, հազիվ մի կերպ թողեց; Հետո նենց ստացվեց որ ընկերուհուս ախպորը տեսանք դրսում, ինքը մնաց մի քանի րոպե մեր հետ, գնացինք սուրճ խմելու: Ես ամբողջ ընթացքում լարված էի, որովհետև գիտեի, որ ինքը իմանա, հաստտա դուրը չի գալու;

Ու դե տենց էլ եղավ: Տուն գնացի սկսեց հարցուփորձ անելը, ես էլ ասեցի ինչա եղել ոնց եղել: Նենց ա կարայի չասեի, ինքը հաստտա ոչ մի բան չէր իմանա, բայց դե ես բան չունեի թաքցնելու, ինչի՞ չասեի: Մի հատ ահավոր կռիվ սարքեց, հիստերիկացավ, ասեց էլ չզանգես, գնա ոըմ հետ ուզում ես ֆռֆռա ու անջատեց հեռախոսը: ՄԻ քնաի անգամ զանգեցի չվերցրեց: Հիմա չգիտեմ կարողա՞ ճիշտն էլ էս ա, որովհետև արդեն ահավոր անկառավարելի ա դառնում, իսկ ես չեմ ուզում վաղը մյուսօր սենց կյանք ունենամ: Պատկերացնում եմ որ ամուսննանք ինչա անելու: Կողքից ասում են՝ոչինչ ամուսնանաք կփոխվի, բայց ես տենց չեմ մտածում, երևի ավելի բեթար դառնա: Ի՞նչ անեմ, խորհուրդ տվեք: