13 տարեկան երեխես սկսելա ծխել, որ չիմացա ովա տվել ծխախոտը, ականջներիցս ծուխ էր դուրս գալիս. Ամուսինս որ իմանա, չեմ էլ ուզում պատկերացնեմ ինչ կանի

Վերջերս երեխուցս անընդհատ ծխախոտի հոտ եմ առնում, մտածում էի դե կողքը ծխում են, հոտը կպնումա, ինքն էլ իրենից մեծ մարդկանց հետ էլա շփվում: Բայց մի օր գրպանում ծխախոտի տուփ տեսա: Միանգամից իրան չասացի, ոչ էլ ամուսնուս: Չգիտեի, սկզբից հարևանիս հետ խոսացի, դե ինքը մեծ տղա ունի, էդ ամեն ինչի միջով անցած կլինի:

 

Որ իրան պատմեցի, հարցրեց թե երբվանիցա, ասացի, ասումա բա ոնցա սկսել, ասում եմ չգիտեմ, խի, ասումա տղուս մեր հարևան Արուսի ամուսնու հետա տեսել, ամուսինն էր ծխախոտ տալիս: Մտածեցինք երեխեսա ուզել, որ տա, բայց դե ամոթ չի անում, 13 տարեկան երեխայա, փոխանակ դիտողություն անի կամ գա մեզ ասի, սուս-փուս ծխախոտա տալիս:

Բայց հետո էն ինչ իմացա, ավելի հունից հանեց: Դու մի ասա, հենց էդ Արուսի ամուսիննա երեխուս առաջին անգամ ծխախոտ տվել, ինքնա ասել, որ երեխես փորձի, տենց ամեն անգամ մի հատ տվելա, հիմա երեխես սկսելա ծխել, լավա շուտ եմ նկատել, հիմա մի բան կարելիա անել, բայց դեռ ամուսնուս չեմ ասել, որ իմացավ, կարողա էդ ոչնչությանը սպանի, բայց դե վաղ թե ուշ պիտի ասեմ, որ երեխուս հետ էլ խոսի, վերջը երեխես տղայա, պապան իրան ավելի լավ կհասկանա: