Վերջին օրերին սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրութում ակտիվորեն տեսանյութեր էին հրապարակվում ադրբեջանական զորքերի տեղշարժի մասին:
Այս մասին գրում է Karabakh Records-ը:
Ալիքը նշում է, որ տեսանյութերը թվագրված են 2022 թվականի հուլիսի 26-ով և 27-ով։
Տեսանյութերից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը վաղուց է պատրաստվում այս ագրեսիային՝ ուժերը կենտրոնացնելով Արցախում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել` կոչ անելով իր բնակչությանը չհրապարակել զինտեխնիկայի տեխաշարժի մասին տեսանյութեր: