ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել․ Կան զոհեր

Թաիլանդի ոստիկանությունը հայտնել է երկրի արևելքում գտնվող Չոնբուրի նահանգի գիշերային ակումբում բռնկված հրդեհի մասին. նախնական տեղեկություններով հայտնել են 13 զոհի և 35 վիրավորի մասին:

Ոստիկանության գնդապետ Վուտիպոնգ Սոմջայը հայտնել է, որ հրդեհը սկսվել է ուրբաթ առավոտյան ժամը 1:00-ին (հինգշաբթի Մոսկվայի ժամանակով 21:00-ին) Mountain B ակումբում: Նրա խոսքով՝ առայժմ հրդեհից տուժածների ցուցակում են միայն Թաիլանդի քաղաքացիները. հայտնում է Reuters-ը։