ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են ողբերգական դեպքը․ Մահացածը հայտնի․․․

 

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Դավթյանի կողմից քրեական վարույթի նախաձեռնության շրջանակում պարզվել է օգոստոսի 3-ին Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Տեսախցիկը արձանագրել է Lexus-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարը (տեսանյութ)

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Lexus-ը վարել է Արարատի մարզի բնակիչ՝ 42-ամյա Արման Միքայելյանը։ Վերջինս ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջ կողմում գործող «Քյավառ Նաիրի» ՍՊԸ-ին պատկանող ավտոգազալցակայանում լիցքավորվող, Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Լևոն Խոջոյանին պատկանող Opel մակնիշի և դարձյալ կայանված ու այդ պահին լիցքավորվող, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Գոռ Սարգսյանին պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետևանքով Lexus-ի վարոդ Ա. Միքայելյանը տեղում մահացել էր, իսկ նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 44-ամյա Գնել Հարությունյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սևան» ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։  Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր օգոստոսի 3-ին Գեղարքունիքի  մարզում Սևանի վարչական տարածքում տեղի ունեցած Lexus-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պահը, երբ Lexus-ը բախվել էր գազալցակայնում կայանված լիցքավորվող Opel և Volkswagen մակնիշի ավտոմեքենաներին, ապա կողարջվել։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 1 հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։