Թշնամին երկու դիրքով առաջ է եկել որից հետո․․․

Ադրբեջանցիները օգոստոսի մեկին Եղցահողի ուղղությամբ երկու դիրքով առաջ են եկել: Այս մասին 24News-ին ասաց Շուշիի Եղցահող համայքի ղեկավար Արտակ Հակոբյանը։

«Ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ, որոնք ասում են՝ մենք մեր տարածքում ենք, ոչ մեկին չենք խանգարում, մեր դիրքերն ենք պահում, եթե հրաման տան հետ գնալու՝ հետ կգնանք: Այդ տարածքը հսկում են ռուս խաղաղապահները, այս պահին քննարկումներ են ընթանում իրենց հետ։ Երեկ ռուս խաղաղապահների հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում նույն հատվածից 30-ից ավելի ադրբեջանցի զինծառայող հետ է գնացել»,-մանրամասնեց Հակոբյանը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ գյուղում կրակոցներ չեն հնչել, լարվածություն չկա, բայց ադրբեջանցիների առաջ գալն անհանգստություն է պատճառում, գյուղը դիտարկման տակ է գտնվում: