ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված ակտիվիստները ոտն ատակ են տվել հայր և որդի Հեյդար և Իլհամ Ալիևների դիմանկարները

Արդեն հայտնել էինք , որ երեկ Լոնդոնում շիա կազմակերպության անդամները հարձ-կվելլ էին Ադրբեջանի դեսպանատան վրա: Համացանցում հայտնվել է թե ինչպես են շիա կազմակերպության անդամները ոտնատ-ակ տալիս Ադրբեջանի նախկին և ներկա նախագահներ Հեյդար և Իլհամ Ալիևների դիմանկարները։

Նշենք , որ օգոստոսի 4-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատունը ենթարկվել է կրոնական ակտիվիստների կողմից հարձ-ակման։

Ակտիվիստները հարձ-ակվել են դեսպանատան շենքի վրա և մուտք գործել ներս։ Ակտիվիստները շենքի պատշգամբում բարձրացրել են կրոնական դրոշներ և բղավել կրոնական կարգախոսներ , տապ-ալել Ադրբեջանի դրոշը:

Ինչպես հայտնի է դարձել հարձ-ակման պատասխանատվությունը ստանձնել է շիա ծայրահեղական կազմակերպությունը՝ Մահդիի ծառաների միությունը։ Կազմակերպությունը ստեղծվել է Քուվեյթից ներգաղթած շիա հոգեւորականների կողմից, ովքեր վերջերս բնակվում են Լոնդոնում։

 

Աղբյուրը