ՖՈՏՈ․ Ողբերգական դեպք ՀՀ-ում․ 11-ամյա տղան տանիքից վայր է ընկել և մահացել․․․

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անշունչ և անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում պարզվել է, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ մահացածը Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 11-ամյա Ռ. Բ-ն էր, ով ժամը 19։30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյանի անվան զբոսայգու խաղահրապարակում խաղալու ժամանակ բարձրացել է մետաղյա չգործող տնակի տանիք, որպեսզի տանիքի վրայով անցնող ծառի ճյուղից իջեցնի գնդակը, և անզգուշաբար վայր է ընկել։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։